ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ձեզ Ռուբեն Վարդանյան էին ուղարկել անձամբ Պուտինի հանձնարարությամբ

Ձեզ Ռուբեն Վարդանյան էին ուղարկել անձամբ Պուտինի հանձնարարությամբ
27.07.2023 | 09:19

Ասում են, թե Արցախի ամենայուրահատուկ անասուններից մեկը՝ ԱԺ նախագահ Թովմասյան Արթուրը, հրաժարական է տալու:

Կարծես նոր զարգացումներ են մեկնարկում Արցախում: Իսկ պետնախարար Ներսիսյան Գյունգյուլը՝ Իոաննիսյան Դանիելի կադրը, գրում է, թե.

«Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը»:

Այն, որ Արցախի բնակիչները հայ են և էգոցենտրիզմով ու էգոիզմով են տառապում, հետևաբար, կարծում, թե Երկրագունդն իրենց շուրջ է պտտվում, անհերքերի փաստ է: Բայց կարելի է էգոցենտրիստ ու էգոիստ լինելով հանդերձ նաև մի քիչ էլ խելք ունենալ:

Ոչխար Գյունգյուլը «առարկայական լուծում» է ուզում, բայց չի հասկանում, որ վեր է ընկել «առարկայական լուծում» տվողի տեղը և վիժեցրել աղետի կանխման պրոցեսը:

Ռուսաստանից լուծու՞մ եք ուզում:

Ձեզ Ռուբեն Վարդանյան էին ուղարկել անձամբ Պուտինի հանձնարարությամբ, որը պետք է ձեր քաղաքական դաշտն առողջացներ, կենցաղի մակարդակը բարձրացներ, զբաղվեր ձեր կենսագործունեության հարցերով:

Ի՞նչ եք կարծում՝ Արցախն այսօր պաշարված կլինե՞ր, եթե Վարդանյանը մնար պետնախարարի պաշտոնում: Թե՞ Ալիև էֆենդուն առյուծի սրտով սնվող մարդու տեղ եք դրել և կարծում եք, որ էֆենդու դեմ խաղ չկա՝ ով էլ լիներ Արցախում իշխանության, Պուտինի մարդը, թե Իոաննիսյան Դանիելինը, Արցախը նա կշրջափակեր ու կպաշարեր:

Թե՞ արդեն տարբերություն չեք տեսնում Վլադիմիր Պուտինի և սրբապիղծ Դանիելի միջև:

Թե՞ ուզում եք, որ հանուն Սորոսի վաստակ Իոաննիսյան Դանիելի կադրի Պուտինը կռիվ տա Ալիև ու Էրդողան էֆենդիների հետ:

Մի քիչ շատ բան չե՞ք պահանջում երկնային ուժերից:

Էլ ազատ Արցախ, էլ անխափան կապ Հայաստանի հետ, էլ ազատ ելումուտ, էլ Իոաննիսյան Դանիելի լակոտին պետնախարար, էլ անկախություն, միաժամանակ՝ Փաշինյան Նիկոլի ծրագրերի իրականացում:

Լավ, սա նորմա՞լ է:

Եթե արցախցիները չխանգարեին ռուսներին, առարկայական լուծումներ վաղուց կլինեին:

Այսօր էլ են խանգարում, եվնուխ Հարությունյան Արայիկի առաքելությունը (գիտակցաբար, թե ոչ) Փաշինյան Նիկոլի ծրագիրն ավարտին հասցնելն է:

Հիմա, Թովմասյան Արթուր անասունը ռադը քաշում է: Քանի որ այլևս անլրջություն է խոսել Արցախի սահմանադրության և դրա նորմերին հետևելու մասին, ճիշտ կլինի հենց այսօր էլ ռադ անել նաև Հարությունյան Արայիկին Ազգային ժողովի որոշումով, մեկ այլ, ժողվարչապետի հետ կապ չունեցող գործչի ընտրել նախագահ, Ռուբեն Վարդանյանին էլ վերադարձնել իր նախկին պաշտոնին: Եվ սկսել իսկական առարկայական գործով զբաղվել, օրինակ, մեծ շուխուռով դիմել ՌԴ նախագահին Արցախի ճանաչման

խնդրանք-առաջարկով:

Եվ աշխարհին համոզել-ապացուցել, որ ճանաչման այլընտրանքը ցաղասպանությունն է:

Դա հեշտ կլինի: Մանավանդ որ աշխարհաքաղաքական զարգացումները տանում են միմիայն հետխորհրդային տարածության դեկոմունիզացիայի անխուսափելի պրոցեսին, բանդերական ՈՒկրաինան էլ ձեզ օրինակ և ապացույց:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 15462

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն